Հայերեն
- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տեղեկություններ կենտրոնի մասնաճյուղերի՝ ծննդատան, շտապ օգնության մանկական հիվանդանոցի, ինչպես նաև «Արտաշիսյան», «Բագրատունյանց», «Արշակունյանց» և «Կարմիր բլուր» պոլիկլինիկաների մասին։
- «Մեդլայն» բժշկական կենտրոն: «Մեդլայն» կազմակերպությունը առաջարկում է բժշկական ծառայություններ տան պայմաններում, անց է կացնում մասնավոր խորհրդատվություններ և ապահովում է օպերատիվ կապ հիվանդի և բարձր որակավորում ունեցող բժիշկ-մասնագետի միջև։
- Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա: Նախագահի ուղերձը, կանոնադրություն և միջոցառումներ։
- «Այգ» հոգեբանական ծառայություն: Ծառայության մասին, հայտարարություններ, հոգեբանն իր աշխատանքում, մեր հոգեբանները, դասընթացներ, հոդվածներ և թեզիսներ։
- Հայաստանի բժիշկները: Հայաստանի բժիշկների քարտադարան՝ դասակարգված ըստ մասնագիտությունների։ Նախատեսված է բուժաշխատողների և բնակչության համար։
- Մայրիկ.am: Կայքը անդրադառնում է այնպիսի հոգեբանական, բժշկական և մանկավարժական խնդիրների, որոնք կարող են ծագել ծնողների մոտ երեխային մեծացնելու և դաստիարակելու ընթացքում։
- «Ողնաշարի հետին ամրացման եղանակ» գյուտի կայքէջ: Բժիշկ Ռոբերտ Գաբոյանի գյուտի նկարագրությունը, որը վերաբերում է ողնաշարի հետին ամրացման եղանակին՝ ողերի մարմինների սեղմումային կոտրվածքների դեպքում։
- Հայկական ուրոլոգիական ասոցիացիա: Նախագահի խոսքը, ուրոլոգիա, պատմություն, ֆորում, կրթություն (նախադիպլոմային, հետդիպլոմային, ամբիոններ), օրացույց, անդամներ, կլինիկաներ։
- Թռչնագրիպի դեմ պայքարի միջգերատեսչական օպերատիվ շտաբ: Նորություններ, հաճախակի տրվող հարցեր, տեղեկատվական նյութեր, թռչնագրիպի համաճարակի դեմ պայքարի միջոցների ազգային ծրագիր, թեժ գիծ։
- Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ: Ինստիտուտի կառուցվածքը, ղեկավարությունը, հոմեոպաթների միջազգային ակադեմիա և նորությունների արխիվ։
- Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք: «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» ՀԿ-ի հանրամատչելի տեղեկատվական էջ։ Այս կայքում կգտնեք թմրամիջոցների չարաշահման և թմրամոլության խնդիրների մասին բազում հարցերի պատասխաններ։
- «Շունչ» յոգայի ստուդիա: Նորաբաց երևանյան կենտրոնն առաջարկում է յոգայի կանոնավոր և փիլատեսի դասեր, մերսման և դեմքի մշակման տարբեր տեսակի ծառայություններ։
- Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիա: Անդամներ, հրապարակումներ, գործընկերներ, հայտարարություններ, նորություններ և իրադարձություններ։
- Սեռավարակներ և մաշկային հիվանդություններ: Մաշկավեներաբանական ատլաս և սեռավարակների վարման ազգային ուղեցույց։
- «Գապէքս» կլինիկա: «Գապէքս» ակնաբուժական կլինիկան մասնագիտացած է տեսողական օրգանի հիվանդությունների ախտորոշման, կոնսերվատիվ և վիրաբուժական մեթոդներով բուժման համար։ Կլինիկային կից «Գապեքս»-Օպտիկայի սրահներում դուք կգտնեք արևային և օպտիկական ակնոցների, ինչպես նաև ոսպնյակների լայն տեսականի։
- «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիր: Առողջարանային համալիրի տրամադրած ծառայությունները, գները, նկարները։ Տեղեկություններ Ջերմուկ քաղաքի մասին, որտեղ տեղակայված է համալիրը։
- «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի նորությունները, ծնունդները։
- Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր: Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակը Հայաստանում և բարձրացնել բնակչության կողմից դրանց օգտագործման մակարդակը։
- Դասական հոմեոպաթիայի հասարակական կազմակերպություն: Կազմակերպության նպատակն է Հայաստանում դասական հոմեոպաթիայի (բնական դեղամիջոցների մանրագույն չափաբաժիններով նշանակում) տարածումը և բնակչությանը որակյալ հոմեոպաթիկ բուժօգնության տրամադրումը։
- «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Կենտրոնը սրտանոթային հիվանդություններով տառապող երեխաներին և մեծերին տրամադրում է անհետաձգելի և պլանային, ամբուլատոր և հիվանդանոցային, ինչպես նաև դիսպանսերային բժշկական օգնություն։
- Մաշկաբանության և սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոն: Նորություններ, ֆորում, վիճակագրություն, ատլաս և ուղեցույցներ։
- ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագիր: ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի պաշտոնական կայքէջը։ Փաստաթղթեր, ծրագրի մասին, սոցիալ մոբիլիզացիա և գործընկերներ։ ԿԽԿ (կարմրուկ, խոզուկ, կարմրախտ) պատվաստման վերաբերյալ տեղեկություններ բնակչության համար։
- «Նյու Իմիջ» ատամնաբուժական կենտրոն: Ծառայություններ, աշխատակազմը, կենտրոնի մասին, հասցե։
- «ՆՕՎԱ» ծրագիր: ՆՕՎԱ (Նորացնել և օժանդակել վերարտադրողական առողջությանը) ծրագիրն աշխատում է բարելավել Հայաստանում վերարտադրողական առողջության և մոր ու մանկան բուժծառայություններ տրամադրող գյուղական բուժհաստատությունների որակը։
- «Laser Dent Inc.» ստոմատոլոգիական կլինիկա: Գտնվում է Երևանում։ Ծառայություններ, սարքավորումներ, կապ։
- «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Կենտրոնը հանդիսանում է ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտւտի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի բազա, որտեղ անցնում են հետդիպլոմային մասնագիտացում կլինիկական օրդինատորնեռն ու բժիշկները։
- «Մատիկյան» ատամնաբուժական կլինիկա: Գտնվում է Երևանում։ Տեղեկություններ կլինիկայի մասին, ծառայություններ, հետադարձ կապ։
- «World Medicine»: «World Medicine» ամերիկյան դիստրիբյուտորական-դեղագործական ընկերության հայկական մասնաճյուղի կայքը։ Ընկերության մասին, նորություններ, արտադրանք (դեղամիջոցներ), գրականություն, կապ։
- Առողջապահության նախարարություն: ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։
- «Նաիրի» բժշկական կենտրոն: Ծառայություններ և բաժիններ։
- Բառարաններ: Հայերեն-ռուսերեն-անգլերեն անասնաբուժական բառարան, սննդի անվտանգության եվրոպական օրենսդրությունում օգտագործվող հատուկ տերմինների բառարան։
- Ինչպես չհիվանդանալ մրսածությամբ: Գրքույկ pdf ֆորմատով։
- Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագիր: Նորություններ և տեղեկատվություն, ծրագիր (դասախոսներ), դասարաններ, դիմում, ժամանակացույց, բժշկական սարքավորումներ։
|
